Մատչելիության հղումներ

Բայրամովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին պատմել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մասին


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի նախագահ Թամարա Ռաստովաչ Սիամաշվիլին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Ռամոսը կիրակի օրը կայացած հանդիպմանը քննարկել են համագործակցության հարցեր, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության օրակարգի արդի հարցերի, Ադրբեջանի կողմից առաջ քաշված նախաձեռնությունների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բայրամովը զրուցակիցներին տեղեկացրել է նաև հետպատերազմյան շրջանում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG