Մատչելիության հղումներ

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ընթացիկ ծրագրերը


Հայաստանի պատվիրակությունը՝ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանի գլխավորությամբ, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումներին։

Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ Արթուր Երոյանն առանձնազրույց է ունեցել նաև ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի անվտանգային համագործակցության տնօրեն Դաչան Տիբերիուի Շերբանի հետ։

Նրանք քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները։

Մարտին Հայաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Խոսելով Հայաստանի ժողովրդավարական ու բարեփոխումների օրակարգից՝ Յենս Ստոլտենբերգը գնահատել էր նաև ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը։ Հայաստանի վարչապետը նշել էր, որ Երևանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG