Մատչելիության հղումներ

«Այս «տոչկեքով» կամուրջն էլ է անցնում, մոտ 120 մետր էլ վերև». Կիրանցի ղեկավար


Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը զրուցում է լրագրողների հետ, 1-ը մայիսի, 2024թ.
Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը զրուցում է լրագրողների հետ, 1-ը մայիսի, 2024թ.

Կառավարությունից Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանին 60 տոկոս երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում, լրագրողների հետ զրույցում վարչապետի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին ասաց Շահինյանը։

«Կառավարությունից ինձ ասել են՝ գնացեք, ժողովրդին ասեք՝ 60 տոկոսով վստահեցնում ենք, որ բնակարան չի ընկնելու սահմանազատման մեջ։ Երկու կողմից սահմանազատում կլինի, կգա 3 տոչկեն՝ այսինքն՝ 12, 13, 14 տոչկեքը, որոնք բնակարանին մոտ են, էդ էլ պայմանավորվածությամբ, ժողովրդի մասնակցությամբ կճշտեն՝ ոնց անեն, որ ժողովրդին չխանգարի։ Ինձ կառավարությունից այդքան բանն են ասել, մնացածը ձեր բոլորի գործն է՝ ոնց եք մտածում, ինչ եք անում, ինչ պետք է անեք դրանից հետո իրավունքները ձերն են, ես էլ՝ ձեզ հետ»,- ասաց նա։

«Ազատության» հարցին, թե նախնական հաշվարկ կա՞ր, թե քանի տուն էր անցնելու Ադրբեջանին սահմանազատման հետևանքով, համայնքի ղեկավարը պատասխանեց՝ 2 բնակելի տուն. - «Հինը, որ գնում է, այդ երկու կողմը ընկնում է Ադրբեջանի սահմանը, հարակից տներն էլ մինչև 8 հատ, շատ քիպ մոտ էր, որ անհնար էր ապրելը»։

«Ունենք 12, 13, 14 «տոչկեք», որոնք պետք է միացվեն իրար, որից մեկը գտնվում է կամուրջի հետևը։ Հիմա եթե կամուրջը մեզ մնա, շատ լավ կլինի, որը սովետական միության քարտեզով մերն է եղել։ <> Այս «տոչկեքով» կամուրջն էլ է անցնում, մոտ 120 մետր էլ վերև», - հավելեց Կամո Շահինյանը։

Հարցին, թե անվտանգության երաշխիքներ գործադիրից տվել են, Կիրանց գյուղի ղեկավարն ասաց. - «Անվտանգության համար ասել են՝ ձեզ պետք կլինի ամեն մետրի համար մեկը կանգնի, կանգնելու է։ Գյուղի հատվածի մասն է դա։ Վատը, որ կարա գյուղ չլինի, կարա գյուղի բնակիչն ընդհանրապես հեռանա»։

Վրաստան տանող ճանապարհին, Կիրանց գյուղի սկզբնամասում մարդիկ արդեն երկրորդ շաբաթն բողոքի ակցիաներ են անում։ Այստեղ վրաններ են տեղադրված, քաղաքացիներ են գալիս ոչ միայն Տավուշից, այլև այլ մարզերից։ Նրանք դեմ են արտահայտվում այս կերպով արվող սահմանազատմանը։

XS
SM
MD
LG