Մատչելիության հղումներ

Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու. վարչապետ


Սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար, Հանրայինի եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է իրականացնել ՀՀ սահմանի պահպանությունը։

Այսինքն՝ այդ հատվածում՝ սահմանի վրա, մենք ՊՆ դիրքեր չենք ունենա», - արձագանքելով մեղադրանքներին, թե համաձայն հրապարակված քարտեզի՝ հայկական դիրքեր են զիջվում ադրբեջանական կողմին՝ նշեց վարչապետը։

«Այո, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա, և այդ դիրքը դուրս է գալիս, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG